Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո անցնելու է փոխնախագահների հարցին. «Հրապարակ»

18 Հունվար, 2019 08:34
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո անցնելու է փոխնախագահների հարցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո անցնելու է փոխնախագահների հարցին։ Ըստ որոշ տեղեկությունների, «Լուսավոր Հայաստանը» կստանա մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ղեկավարելու է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչները կնշանակվեն «Իմ քայլի» ղեկավարած երկու հանձնաժողովների փոխնախագահներ՝ պաշտպանության եւ տարածքային կառավարման։ Առաջինում փոխնախագահի թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է, երկրորդում, ամենայն հավանականությամբ՝ Վարդեւան Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին