Կարևոր իրադարձություններ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

17 Հունվար, 2019 23:13
Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Հունվարի 17-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սերվիզի խաչմերուկ» կոչվող հատվածում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին, առկա է գազի արտահոսք՝ առանց բռնկման:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չաուշի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «MAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1960 թ.) բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

 

Լրահոս

Դիտել ավելին