Կարևոր իրադարձություններ

Արսեն Մկրտչյանը՝ իր հասցեին հնչող սպառնալիքների մասին

17 Հունվար, 2019 20:51
Արսեն Մկրտչյանը՝ իր հասցեին հնչող սպառնալիքների մասին

Օրեր առաջ, երբ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ցանկանում էր նստել իր մեքենան, դատարանի դիմաց հավաքված և  նրա  պաշտպանյալի խափանման միջոցի դեմ բողոքող մի քանի ակտիվիստներ  ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին  նրա նկատմամբ, իսկ ակտիվիստներից մեկը նույնիսկ  թքեց փաստաբանի մեքենայի վրա:

Մի շարք քաղաքացիներ և փաստաբաններ  հանդես եկան կոչերով ու հայտարարություններով՝ ի պաշտպանություն  փաստաբանի:

Shabat.am  լրատվականի հետ զրույցում, Արսեն Մկրտչյանը անդրադառնալով  ակտիվիստների կողմից իր հասցեին հնչած սպառնալիքներին՝ նշեց.

« Երևի կան անձնավորություններ, որոնք կուրախանան, եթե ես իրենց դատի տամ կամ նկատեմ: ՀՀ-ում ենք ապրում, նոր պրոցեսներ են տեղի ունենում, մարդիկ նոր մշակույթներ են ձևավորում և գուցե մի պահ ես իմ իրավունքները իրականացնելիս զերծ մնամ, որպեսզի ավելի շատ չօգնեմ այն մարդկանց, ում  չեն ճանաչում, ոչ մի տեղ չգիտեն, որ  այստեղ-այնտեղ չասեն՝ փաստաբան Մկրտչյան Արսենը մեզ դատի տվեց: Դրա համար ուղղակի չենք նկատի՝ որոշ բաներ իհարկե, եթե  սանձարձակության չափը չանցնեն: Սպառնալիքներ իհարկե կան, և տեսնում ենք, որ որևիցե միտում չկա դրանք նվազելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին