Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում մեքենան բախվել է գնացքին

17 Հունվար, 2019 18:37
Գեղարքունիքում մեքենան բախվել է գնացքին

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք-Քելբաջար ավտոճանապարհի՝ Վարդենիսի վարչական տարածքում Toyota Land Cruiser մակնիշի 110 QQ 10 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում բախվել է բեռնատար գնացքին, իսկ հետո երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։

Աղբյուրը հայտնում է ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։

Մարամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին