Կարևոր իրադարձություններ

Ցուցարարները հաշտվեցին Մանվել Գրիգորյանի փաստաբանի հետ

17 Հունվար, 2019 18:14
Ցուցարարները հաշտվեցին Մանվել Գրիգորյանի փաստաբանի հետ

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ  դատարանի շենքի դիմաց  հաշտության ձեռքսեղմումով ողջունեցին  պաշտպան Արսեն Մկրտչյանին եւ ուղեկցեցին մինչեւ իր ավտոմեքենան:

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք փաստաբանի դեմ ոչինչ չունեն եւ  գիտեն, որ Մանվել Գրիգորյանն  իրավունք ունի դատապաշտպան ունենալու, եւ իրենց ակցիան ուղղված  չէ փաստաբանի  դեմ:

Նշենք, որ  քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Մանվել  Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը:

Արսեն Մկրտչյանը  հայտնեց,որ երկրորդ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին, եւ դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ այսօր  Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ ակցիա իրականացնողները սակավաթիվ  էին: Նրանք ասացին, որ  հետեւել  են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին  եւ չեն պատրաստվում  ճանապարհ  փակել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին