Կարևոր իրադարձություններ

Նախկին փոխվարչապետի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

17 Հունվար, 2019 16:07
Նախկին փոխվարչապետի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

 Այսօր Վերաքննիչ քրեկան դատարանում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքը ժամանակին ճնշում գործադրել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ՝ նշեց.

«Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ»։

Հարկ է նշել, որ  ամիսներ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։ «Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում»,–հայտարարել էր նա։

Նշենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստին հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես հայտարարությամբ հանդես եկա , ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին ։ Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները եւ՛ դատախազությունում, եւ՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառ ության, օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի , որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա եւ բոլորս իմանանք ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»,–ասաց նա։

 Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից արդյոք որեւէ հրահանգ ստացե՞լ է Մարտի մեկի գործի հետ կապված, Գեւորգյանը պատասխանեց.

«Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել , ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում , որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ  գործի հետ կապված նյութերից»,– ասաց նա՝ լրագրողներին հորդորելով համբերել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին