Կարևոր իրադարձություններ

Զինվորի կյանքը վտանգված է. իրավապաշտպանն ահազանգում է

17 Հունվար, 2019 15:52
Հեղինակ՝ Ժաննա Ալեքսանյան
Զինվորի կյանքը վտանգված է. իրավապաշտպանն ահազանգում է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։ Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել <թույլ մտավոր հետամնացությյուն ախտորոշմամբ>։ Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից ։Հարուցված է քրեական գործ։ զինվորը տուժողի կարգավիճակ ունի։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,(ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։ Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժ օգնություն տրամադրելու նպատակով։ Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքներ ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի »:

 

 

Լրահոս

Դիտել ավելին