Կարևոր իրադարձություններ

Ետ ենք բերելու այն գումարը, որն այսօր կորցնում ենք. Փաշինյան

17 Հունվար, 2019 14:14
Ետ ենք բերելու այն գումարը, որն այսօր կորցնում ենք. Փաշինյան

Կառավարությունում այսօր լայն  քննարկման թեմա դարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը: Այն  առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։

Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և  ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ:  ՊԵԿ նախագահը հայնեց,  որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին և ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:

«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, և այս նախագծով դա ցույց ենք տալիս: Սա դեռ պետք է քննարկման մի քանի փուլ անցնի, ինչի արդյունքում կառավարությունը կարող է ետ կանչել այս նախագիծը: Մինչև մարդիկ գլխի ընկնեն, թե ինչ օրենք է ընդունվել, երկու տարի կանցնի»,- ասաց նա և կարևորեց նման քննարկումները:

Վարչապետը կարծում է,որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է:

«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-ասաց նա: Քննարկումից հետո նախագիծն արժանացավ հավանության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին