Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի՝ կնոջ անունից ՀՀ-ում անձնագիր ստանալուն. Սերգեյ Բագրատյանը՝ Զոհրաբյանին

17 Հունվար, 2019 11:52
Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի՝ կնոջ անունից ՀՀ-ում անձնագիր ստանալուն. Սերգեյ Բագրատյանը՝ Զոհրաբյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

«Տրանսգենդերը կնոջ անունով ՀՀ-ում անձնագիր ստացավ. ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը»,- Նաիրա Զոհրաբյանին հարցրեց նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ի պատասխան՝  Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մեղմ ասած, դրական չեմ վերաբերվում, և աշխարհում ոչ մի բան և որևէ մեկը չի կարող փոխել իմ սկզբունքները: Բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին