Կարևոր իրադարձություններ

Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն ազատվեցին մարզպետների պաշտոններից

17 Հունվար, 2019 11:16
Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն ազատվեցին մարզպետների պաշտոններից

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում որոշում կայացրեց Կարեն Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, իսկ Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից:

Նշենք, որ նրանք դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում ընտրվել են պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից:

Կառավարությունը նման որոշում կայացնելու համար ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության  160-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Լրահոս

Դիտել ավելին