Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

16 Հունվար, 2019 23:43
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: 

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։

Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են հայ ժողովրդի ձգտումը ժողովրդավարության և բարգավաճման։

Եվրոպայի խորհուրդը կաշխատի նոր կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարական ինստիտուտներին և իրավունքի գերիշխանությանը շարունակական հանձնառությունը, որ երկիրը ցույց է տվել վերջին տարիներին, կշարունակվի՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում»:

 

Լրահոս

Դիտել ավելին