Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Թբիլիսիում. կան վիրավորներ

16 Հունվար, 2019 22:00
Պայթյուն Թբիլիսիում. կան վիրավորներ

Գազի արտահոսքից պայթյուն է որոտացել Թբիլիսիի Մեծ Դիղումի թաղամասի Աֆթանդիլի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկում: Շենքից քարեր են թափվել, ապակիներն են ջարդվել:

Զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա, սակայն փլատակների տակ մարդիկ են մնացել: Տարածքի գազամատակարարումն ապահովում է Ղազտրանսգազ ընկերությունը: Առավոտից բնակիչները դժգոհել են, որ գազի հոտ են առնում, մինչև մի քանի րոպե առաջ տեղի է ունեցել պայթյունը:

Այս պահին էվակուացնում են տարածքը, քանի որ վախենում են, որ հնարավոր է կրկին պայթյուն լինի: Բացի այդ փլատակների տակ մնացած մարդկանց պետք է դուրս բերել: Մի քանի վիրավորներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոց՝ շնչառական խնդիրներով:Վիրավորների թիվը հասել է 3-ի: Արդեն 3 երեխա է հոսպիտալացվել՝ մարմնական վնասվածքներով: Դեպքի վայր է ժամանել  ժամանել  քաղաքապետ Կախա Կալաձեն, որպեսզի ծանոթանա իրավիճակին: 


 

Լրահոս

Դիտել ավելին