Կարևոր իրադարձություններ

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է

16 Հունվար, 2019 21:43
Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է

Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ հեռախոսահամարով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարճ եւ հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է: Այն անվճար է հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար:

«Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ տեւական ժամանակ կշարունակի գործել (011) 514-000 հեռախոսահամարը: 1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-18:00-ն, այդ թվում շաբաթ եւ կիրակի օրերին:

Ոչ աշխատանքային ժամերին քաղաքացիների հետ կապը պահելու համար առաջիկայում կներդրվեն այլ գործիքներ: Մասնավորապես գործարկվելու է նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորությունը:

«Թեժ գծի» աշխատակիցները հաջորդ օրը, լսելով հաղորդագրությունը, կգրանցեն հարցերն ու առաջարկները եւ, ներբեռնելով դրանք փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, կտրվի համապատասխան ընթացք:

 

Լրահոս

Դիտել ավելին