Կարևոր իրադարձություններ

Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվել է Հայոց բանակի զորամասեր

16 Հունվար, 2019 18:42
Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվել է Հայոց բանակի զորամասեր

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի, Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնված ձուկը «Սեւան ազգային պարկ»-ի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է տարբեր զորամասեր: 

Shabat.am-ը ՊՆխոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, փորձեց տեղեկություն իմանալ քանի կիլոգրամ ձուկ է փոխանցվել բանակին, ո՞ր ուղղություններով է փոխանցվել և արդյոք ստուգվել է փոխանցվող սնունդը,- Հովհաննիսյանն պատասխանեց. 

«Բանակը ունի սանիտարահիգենիկ ծառայություն, եթե որևէ տեսակի սնունդ ուղարկվում է բանակ և «դաբրոն» չի ստանում՝ պիտանելիության մասով, բանակ չի մտնում: Թե՝ որ ուղղությամբ է ուղարկվել և քանի՞ կիլոգրամ՝ չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ, հարկ եղած դեպում կարող եմ ճշտել,- հավել Հովհաննիսյանը»:

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին