Կարևոր իրադարձություններ

Գուցե մի փոքր վրիպեցի. Հայկ Կոնջորյանը սրբագրում է Իրանի մասին արած իր հայտարարությունը

16 Հունվար, 2019 17:49
Գուցե մի փոքր վրիպեցի. Հայկ Կոնջորյանը սրբագրում է Իրանի մասին արած իր հայտարարությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի ամբիոնից Իրանի Իսլամական Հանրապետությունը ավտորիտար որակելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում սրբագրեց խոսքերը՝ դրանք համարելով  թյուրիմացություն:

«Դա իմ մասնավոր ձևակերպումն էր և դա բացարձայապես խմբակցության կարծիքը չէր», - մեկաբանելով ԱԺ ամբիոնից հնչեցրած իր հայտարարությունը՝ ասաց վերջինս:

Հայկ Կոնջորյանը մասնավորապես, ասել էր.

«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»:

«Հաշվի առելով հանրության արձագանքը՝ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր վրիպեցի, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ վրպել: Բայց ես ցանկանում եմ միանշանակ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները: Վրիպակ էր, որ այլևս չի կրկնվի», - հավելեց Կոնջորյանը:

Նրա կարծիքով, իր հայտարարությունը Իրանի հետ հարաբերությունների վրա ազդեցություն կարող էր ունենալ, եթե դա լիներ խմբակցության դիրքորոշումը և եթե ինքը մամուլի միջոցով պարզաբանում չտար: 

 

Լրահոս

Դիտել ավելին