Կարևոր իրադարձություններ

«Խախտվել են երկրորդ նախագահի իրավունքները»․ Քոչարյանի փաստաբան

16 Հունվար, 2019 18:38
«Խախտվել են երկրորդ նախագահի իրավունքները»․ Քոչարյանի փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասաության դատարանում այսօր ընթացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը։

Պաշտպանական կողմը  հայտարարել էր, որ պատրաստվում են երրորդ անգամ դիմել ՄԻԵԴ։

Shabat.am լրատվականի հետ զրույցում  Քոչարյանի փաստաբան Արամ  Օրբելյանը, մանրամասնելով որոշման դրդապատճառները, նշեց․

«Սա իրավունքի պաշտպանության գործընթաց է։  Նման որոշում կայացնում ենք, երբ ամեն անգամ իրավունքի  խախտում է լինում  և հայկական ներպետական համակարգում լուծում չի ստանում։ Դիմելու ենք  ՄԻԵԴ, քանի որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները»։

 

Մեր այն հարցին, թե  փաստաբանը ՄԻԵԴ դիմելով ինչ ակնկալինքեր ունի և հատկապես որ իրավունքներն են խախտվել, Օրբելյանը պատասխանեց․

«Սպասելիքների փոփոխություն  տեղի չի ունեցել։ Ամեն անգամ դիմելիս սպասելիքը  այն է, որ դատարանը պետք է արձանագրի  խախտման առկայությունը կամ բացակայությունը։  Այս անգամ էլ դիմելու հիմքերը իրավական են։ Չի բացառվում, որ արձանագրենք 18-րդ հոդվածի խախտում՝ իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները։ Դեռևս  դիտարկում ենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին