Այսօր դատարանում Հայկ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ընտիր»:
Իսկ թե եղբայրը ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի»:
Հիշեցնենք, որ այսօր դատարանում պետք է քննվեր Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործը, սակայն, նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով: