Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

«Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ում 2 երեխա է մահացել

16 Հունվար, 2019 16:17
«Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ում 2 երեխա է մահացել

Գիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։

Դեպքի վերաբերյալ Shabat.am-ի հետ զրույցում «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց. 

«Երեխայի մոտ H1N1 վիրուս չի եղել,  երեխային հիվանդանոց են բերել ծայրահեղ ուշ: Երեխան 3 օր տանը գտնվել է հիվանդ վիճակում, արդեն 39 ջերմաստիճանով, բոլոր ծայրանդամները պարալիզացված, ոչ թև, ոչ ոտք չի շարժել, թուլացած վիճակում ընդունվել է միանգամից վերակենդանացման բաժանմունք։ Նա հիվանդանոց է ընդունվել է ծանր վիրուսային ախտահարում՝ ուղեղի և ողնուղեղի բորբոքումով, ինչը հանգեցրել է մահվան։ Արհեստական շնչառական ապարատին է միացվել և համապատասխան բոլոր գործողություններն իրականացվել են, բոլոր դեղերը ստացել է։ Նրա մոտ խոզի գրիպ և առհասարակ գրիպ չի եղել։ Իմունոգլոբին դեղը Հայաստանում չկա, ծայրահեղ դեպքում, եթե ծնողները պատրաստակամ են գտնել, բերել այլ երկրից՝ բերում են, բայց աշխարհում կան շատ դեղամիջոցներ, որոնք տարբեր երկրներում գրանցված չեն և ենթակա չեն վաճառքի, եթե երկրում ընդունված չէ»:

«Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոն հունվարի 15-ի առավոտյան ևս մեկ երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ 12 տարեկան։ ԲՆիկոլայ Դալլաքյանն պարզաբանեց՝ երեխան մանկատան սան է եղել՝ ի ծնե խնդիրներով․ «Երեխան երկար տարիներ խնդիրներ է ունեցել։ Պարազլիզված վիճակում էր, ողնաշարը ծռված, թոքերի խռոնիկական բորբոքումով, որը տարիներ շարունակ բուժումներ է ստացել։ Սակայն այս դեպքը ևս կապ չունի H1N1-ի, բժշկական կենտրոնի կամ Առողջապահության նախարարության աշխատանքի հետ»,- նշեց «Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ի տնօրենը։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին