Կարևոր իրադարձություններ

Դեսպան Մինասյանը Բաբաջանյանի ելույթը համարում է սպառնալիք ՀՀ ազգային շահերին

16 Հունվար, 2019 16:01
Հեղինակ՝ Սերգեյ Մինասյան
Դեսպան Մինասյանը Բաբաջանյանի ելույթը համարում է սպառնալիք ՀՀ ազգային շահերին

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն արձագանքել է Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հայտարարությանը։ Ֆեյսբուքյան իր էջում գործող դեսպանը դիմել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

«Հարգելի Էդմոն,

Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկին գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին  ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացողության հետ չի առնչվում:

Ելնելով իմ` ներկայումս դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, հարկ չեմ համարում այս պահին անդրադառնալ հնչեցված անհիմն մեղադրանքին, սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում համապատասխան կառույցներին լրջորեն ուսումնասիրել վերոհիշյալ հարցը, որ իր մեջ ներառում է կամ զրպարտանք կամ սպառնալիք ՀՀ ազգային շահերին և ազգային անվտանգությանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Սակայն այս պահին ուզում եմ անդրադառնալ կատարվածի բարոյական կողմին` հավատացած լինելով, որ անգամ քաղաքական շահեր հետապնդելիս տարրական բարոյական սկզբունքներն անտեսել հնարավոր չէ»,-մասնավորապես գրել է դեսպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին