Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը

16 Հունվար, 2019 15:22
 Ավարտվեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Երկու կողմերի միջնորդությունների քննարկումն ավատրվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- հայտնել է Մուրադյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին