Կարևոր իրադարձություններ

Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

16 Հունվար, 2019 14:41
Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հեռանում է կուսակցության ղեկավար կազմից: Այս մասին նա հայտարարել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ՝ նշելով, որ սա ոչ թե պարտություն է, այլ մարտավարական ճկունություն:

«Ինչպես ցանկացած շարքային-գիտակից դաշնակցական, ես էլ՝ մշտապես իմ անձը ստորադասել եմ կուսակցությանը և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցությամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցությամբ, ամուր եմ եղել Դաշնակցությամբ: Իմ ամբողջ գործունեությունը եղել է կուսակցությանը միաձուլված, իբրեւ կուսակցության զինանշանի մի մասնիկ՝ հանուն Հայաստանի զինանշանի», - ասել է նա:

Նրա խոսքով, այսօր հայտնվել են մի հանգրվանում, երբ վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: «Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է», - նշել է նա:

«Ուստի, գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը։

Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ոչ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վերջ», - հայտարարել է Հրանտ Մարգրյանը, որի ելույթն ամբողջությամբ տեղադրված է այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին