Կարևոր իրադարձություններ

Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը. Ալեն Սիմոնյան

16 Հունվար, 2019 14:22
Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշմանը՝  ասաց, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի հրահանգել, եղել են քննարկումներ, կարծիքներ ու որոշում է կայացվել:
 
«Եթե որոշում կայացվեր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու», - լրագրողներին ասաց նա։
 
Դիտարկմանը, թե Մանե Թանդիլյանն ավելի շատ քվե էր ստացել, քան Վահե Էնֆիաջյանը, Սիմոնյանը նշեց, որ իրենք չեն դրել հարցը՝ Վահե Էնֆիաջյանն է ավելի լավը, թե Մանե Թանդիլյանը, այլ քննարկել են քաղաքական ուժին ձայն տալու հարցը։
 
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությանը 20 դեմ ձայնին՝ Սիմոնյանը նշեց, որ նորմալ է վերաբերում դրան.
 
«Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը, բայց կարծում եմ՝ դա նշանակում է, որ այնուամենայնիվ ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ, և դիմադրություն կա դրա հետ կապված, ինչն ինձ ուրախացնում է», - ասաց նա։
 
 

Լրահոս

Դիտել ավելին