Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը անխուսափելի է դառնում»

16 Հունվար, 2019 12:24
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը անխուսափելի է դառնում»

Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը։

 Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը  Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանդիպումից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ․

 «Սա ընթացիկ հանդիպում է, նման հանդիպումներից, սովորաբար, ակնակալիքներ չեն լինում։ Հարցի քննարկում ու լուծումներ ևս պետք չէ սպասել»։

Այն հարցին, թե  ի՞նչ ընթացք կունենա  բանակցային գործընթացը, մեր զրուցակիցը նշեց․

«Լավ է, որ բանակցային գործընթաց կա, տապալված չէ։  Այս աշխատանքները   պետք է շարունակական բնույթ կրեն։ Կողմերը պետք է  փորձեն  բոլոր  ուղղություններն  ու մոտեցումները  բերել ընդհանուր դաշտ» ։

Մեր այն դիտարկմանը, որ այսօրվա  հանդիպումը կարող  է  նախապատրաստել Փաշինյան-Ալիև հանդիպումը, Սարգսյանը  պատասխանեց․

«Չեմ բացառում, որ ցանկացած հանդիպման ժամանակ հնարավոր է ծագեն հարցեր, որ պետք է քննարկվեն  պետությունների  ղեկավարների  մակարդակով։ Հնարավոր է՝ քննարկվի պետությունների ղեկավարների հանդիպումը, որն անխուսափելի է»։

 

Լրահոս

Դիտել ավելին