«Փաստ» թերթը գրել էր, որ Երեւանի պետական համալսարանի՝ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը: Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաեւ այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա:
Shabat.am –ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Էմին Տերյանն ասաց, որ ինքը ևս շրջանառվող անունը իմացել է մամուլի հրապարակումից, իսկ թեկնածուին որոշում են նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկինում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր։