Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պետի նախկին տեղակալն աշխատանքի է անցել ՀԷՑ-ում. «Հրապարակ»

16 Հունվար, 2019 10:49
Ոստիկանության պետի նախկին տեղակալն աշխատանքի է անցել ՀԷՑ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանն աշխատանքի է անցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականն է։

Գեներալ-մայոր Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ․ 2008-2013 թթ․ ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը, ապա տեղափոխվել Երևան՝ նշանակվելով փոխոստիկանապետ, և պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 14-ին՝ Վալերի Օսիպյանի կողմից, թեև սկզբում հենց Օսիպյանն էր խնդրել, որ մնա և աշխատի իր հետ։ Իսկ ՀԷՑ-ում նշանակումը, թերևս, պայմանավորված է ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների հետ վաղեմի մտերմությամբ և ընտանիքն ինչ-որ կերպ պահելու պարագայով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին