Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա

16 Հունվար, 2019 10:37
Արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա

«Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա», այս մասին գրել էր «Ժամանակ» օրաթերթը:

Shabat.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան՝ Արսեն Մկրտչյանն ասաց.

«Մանվել Գրգորյանի հետ ամենաշատը ես եմ շփվում՝ նման տեղեկություն չունեմ, իմ ներկայությամբ, իմ շրջապատի մեջ պատգամավորներին դիմելու խոսք չի եղել, և բացի դրանից այսօրվա պատգամավորների մեծ մասը Մանվել Գրիգորյանի հետ չեն շփվում:

ԱԺ-ն երեկ է ձևավորվել դեռ ինչ դիմենք, մարդիկ երեկ են մանդատներ ստացել, դա նորմալ չէ, որ պատգավորների հետ այդպիսի խոսակցություն ունենաք, սա ենթադրության մակարդակով է գրված, լուրջ չէ»:

Փաստաբանի խոսքով այնպսի տպավարություն է, որ այսօրվա լրատվամիջոցները Մանվել Գրիգորյանի անունը շրջանառության մեջ են դնում դիտում ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին