Կարևոր իրադարձություններ

Տանտիրոջ դին հայտնաբերել են տնամերձ հողամասում

16 Հունվար, 2019 10:13
Տանտիրոջ դին հայտնաբերել են տնամերձ հողամասում

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ Մրգավետ գյուղի մանկապարտեզի մոտակայքից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները տարբեր ուղություններով:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն Աճառյան փողոցի 17 հասցեում գտնվող տնամերձ հողամասում (պատկանում է կորած քաղաքացուն) հայտնաբերել են Գ. Հ.-ի (1936 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին