Կարևոր իրադարձություններ

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

15 Հունվար, 2019 23:18
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ մարզում կա, դրա մասին վկայում են որոշ բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի:

Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք՝ նրանցից 16 երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված  սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը: 

«Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք:

Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով որ դպրոցներում վերահսկողություն է իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը: «Դպրոցական առաջին օրերին մենք որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին