Կարևոր իրադարձություններ

«Արցախի հարցում գործող իշխանությունները չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել»

15 Հունվար, 2019 23:03
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Արցախի հարցում գործող իշխանությունները չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել»

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը: 

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է: 

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանակ ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի: 

Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակայի և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին