Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն երկտող է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն` ՌԴ քաղաքացիների հանդեպ դրսևորվող խտրականության մասին

15 Հունվար, 2019 22:26
ՌԴ ԱԳՆ-ն երկտող է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն` ՌԴ քաղաքացիների հանդեպ դրսևորվող խտրականության մասին
ՌԴ ԱԳՆ-ը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն, գրում է «Ռիա Նովոստի»-ն: 
 
«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ արտգործնախարարությունից Ադրբեջանում իր քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հուշագիր է ստացել»: 
 
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունվարի 11-ին հույս էր հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:
  
«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,- ասել էր Զախարովան:
 
Զախարովան նշել էր, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային:
 

Լրահոս

Դիտել ավելին