Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ. փաստաբան

15 Հունվար, 2019 21:15
Ռոբերտ Քոչարյանի գործով շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ. փաստաբան

Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող 4 նախկին պաշտոնյաներից միայն Քոչարյանն է գտնվում կալանքի տակ:

«Կալանավորում պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, եթե առկա են կալանավորման հիմքեր և պայմաններ, հավանաբար մյուս մեղադրալների մասով դատարաններն օբյեկտիվ են եղել: Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, և շատ ավելի մեծ պատվեր կա, որ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, հավանաբար դրանով է պայմանավորված, որ Քոչարյանը մինչ օրս կալանքի տակ է»:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է պատվերը, Ալումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ներկա գործադիր իշխանության կողմից»:

 

Լրահոս

Դիտել ավելին