Կարևոր իրադարձություններ

Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի. Նարեկ Զեյնալյան

15 Հունվար, 2019 18:29
Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի. Նարեկ Զեյնալյան

Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի, այլ պետք է հասանելի լինի բոլորին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը:

Պատգամավորը նշեց՝ դրա լավագույն տարբերակը բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն է. «Սրա համար պետք է քաղաքական կամք: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ձևով գնահատել կարիքների գնահատում, կատարել ճիշտ պլանավորում, ընտրել ապահովագրական համակարգի առավել օպտիմալ տարբերակը, տեղայնացնել ու փուլային ձևով ներդնել:

Սա կբերի առողջապահության ոլորտում ստվերային շրջանառության նվազեցմանը, ընդհուպ մինչև( զրոյական մակարդակի: Դա կարող է նվազեցնել ու զսպել բուժծառայության գները, ինչպես նաև ապահովել բուժծառայողների պատշաճ վարձատրություն»,-հայտարարեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին