Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը շատ արագ կմտնի թեմայի մեջ. Հովհաննես Իգիթյան

15 Հունվար, 2019 18:17
Արման Եղոյանը շատ արագ կմտնի թեմայի մեջ. Հովհաննես Իգիթյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Արման Եղոյանը բավականաչափ փորձ ունի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովը գլխավորելու համար։

Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց. «Հանձնաժողովի նախագահը ավելի շատ պարտավորություններ ունի, քան լիազորություններ, եւ ինձ թվում է, որ հանձնաժողովը նորմալ կաշխատի, իսկ վերաբերում է պարոն Եղոյանին, ապա ինքն էդ փորձը ունի թե՛ գործադիրում, թե՛ այստեղ։ Ես այստեղ խնդիրներ չեմ տեսնում։ Շատ արագ նա կմտնի թեմայի մեջ»։

Հարցին՝ այդ պաշտոնում ավելի փարձառու, կապեր հաստատող գործչի կարիք չկար արւդյոք, նա պատասխանեց. «Ինձ թվում է ինքն բավականին փորձ ունի։ Բավականին պարզ է այնտեղի հարցը՝ խոսքը գնում է CEPA-ի մասին, հիմնական բեռը գործադիրի վրա է եւ այն խորհրդի, որն արդեն ձեւավորվել է»։

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն կար ունենալ առանձին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, առանձին եվրաինտեգրման եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովներ, որին Իգիթյանը պատասխանեց. «Օրինակ 35 հոգուց բաղկացած հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար չի եղել արդյունավետության տեսանկյունից։»

 

Լրահոս

Դիտել ավելին