Կարևոր իրադարձություններ

ԱՊՊԱ-ն թանկանալո՞ւ է

15 Հունվար, 2019 17:46
ԱՊՊԱ-ն թանկանալո՞ւ է

Այսօր՝ հունվարի 15-ին, կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքում էին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։ Ակցիայի մասնակից Սարգիս Ենգոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նշվել է, որ չի թանկանալու, բայց վստահ է՝ այդպես չէ։ 

«Մենք բանակցություններ ենք ունեցել Կենտրոնական բանկի ղեկավարության հետ։ Կլոր սեղանի շուրջ  ենք նստել ապահովագրական ընկերությունների տնօրենների հետ, նաև ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի հետ։

Մեզ խոստումներ են տրվել, որոնք մինչ օրս չեն կատարվել։ Բանակցություններից պարզ դարձավ, որ վիճակը գնալով վատանալու է, ԱՊՊԱ-ն թանկանալու է Հայաստանում»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին