Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել

15 Հունվար, 2019 17:24
Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել

Armtimes.com-ը գրում է, որ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ ընթացքում մյուս երեքի ձերբակալման 72 ժամը լրացել է և նրանք ազատ արձակվելուց հետո փախուստի են դիմել եւ թաքնվում են վարույթն իրականացնող մարմնից։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին