Կարևոր իրադարձություններ

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները հայտնի են

15 Հունվար, 2019 16:46
ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները հայտնի են

Ազգային ժողովում արդեն ձեւավորված 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրելու իրավունք ունի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը՝ Լուսավոր Հայաստանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրապարակեց մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները.

Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով

Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը հրապարակեց իրենց թեկնածուների անունները՝

Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին