Կարևոր իրադարձություններ

Կողոպուտ Երևանի վարկային կազմակերպություններից մեկում

15 Հունվար, 2019 15:50
Կողոպուտ Երևանի վարկային կազմակերպություններից մեկում

Երևանում, հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կողոպտիչը այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։

 

Լրահոս

Դիտել ավելին