Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել

15 Հունվար, 2019 15:08
Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին