Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

15 Հունվար, 2019 14:47
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Երևանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:

«Մերժվեց այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ուներ իր որոշմամբ միջնորդության քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից որևէ մեկին, մեզ համար պատճառաբանությունն ընդունելի չէ: Սակայն դրա դեմ մենք ուրիշ այլ միջոց չենք կարող ձեռնարկել և ստիպված ենք տվյալ դատավորի հետ մասնակցել միջնորդությունների քննությանը»,-դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: 

Ալումյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պնդելու է, որ դատարանը սկզբում անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությանը, որը ներկայացվել է դեկտեմբերին, այնուհետև քննի ՀՔԾ քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչի անհրաժեշտությունը գրավ կիրառելու դեպքում այլևս չի լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին