Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել

15 Հունվար, 2019 12:58
Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել

Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաեւ քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գեւորգ Գորգիսյանը», - ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Լիլիթ Մակունցը, ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանն, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին