Կարևոր իրադարձություններ

Մարդն ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի. իրավապաշտպանը Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

15 Հունվար, 2019 12:52
Մարդն ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի. իրավապաշտպանը Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Սեյրան Օհանյանը   այսօր առավոտյան հայտարարություն է տարածել  իրեն վերագրվող մեղադրանքի  և  Մարտի 1-ի գործով քննության վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ  քննության ընթացքում կոպիտ ոտնձգություններ են եղել մայր օրենքի  նկատմամբ և խախտվել են իր՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

  Shabat.am լրատվականի հետ զրույցում  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը,   մեկնաբանելով հայտարարությունը, ասաց.

«Հանրային ճանաչում ունեցող մարդը, որի նկատմամբ դրական կարծիք է ձևավորված իրավունք ունի նման հայտարարություն տարածելու»:

 Մեր այն հարցին, թե  արդյոք  հայտարարության մեջ նշված  սահմանադրական օրենքների խախտումները համապատասխանում են իրականությանը , նա պատասխանեց.

«Առաջին հերթին հենց Սեյրան Օհանյանին պետք է հարցնենք՝  որքանով է օրինական  հայտարարության  մեջ նշված սահմանադրական օրենքների  խախտումների վերաբերյալ  ահազանգը : Բայց ես շատ նորմալ եմ վերաբերվում , որ   նա նման  հայտարարություն է տարածել:  Մարդն ինքն իրեն  պաշտպանելու իրավունք ունի : Շատ հնարավոր  է նրա հայտարարությունը հենց այն իրականությունն է, ինչի մասին ինքը լավ գիտի»:

 

Լրահոս

Դիտել ավելին