Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է իր նախկին աշխատանքն ավելի նախընտրելու համար: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը և հավելեց՝ Որևէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երևի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել: