Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարները 3 օր ժամանակ են տվել Փաշինյանին

15 Հունվար, 2019 12:01
Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարները 3 օր ժամանակ են տվել Փաշինյանին

Երեկ՝  հունվարի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստի հետաձգումից հետո, դատարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում էր: Էջմիածնից Երևան եկած բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն էին կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: 

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին, վարչապետին տալով 3 օր ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իրենց հետ:

Shabat.am-ի հետ զրույցում Ջիվան Աբրահամյանն ասաց.

«Դեռ վարչապետը չի արձագանքել մեր պահանջին»

-Հարցինք՝  առաջիկայում ի՞նչ անելիքներ են սպասվում,- նա պատասխանեց.

«Այսօր ոչ մի՛ ակցիա չի լինելու, իսկ Փաշինյանի պատասխանից հետո դեռ ոչինչ չենք պլանավորել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը  մոտ մեկ ամիս առաջ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

 



 

Լրահոս

Դիտել ավելին