Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

15 Հունվար, 2019 11:55
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը:

Իր ուղերձում Իրանի նախագահը առողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ  ժողովրդին:

 

Լրահոս

Դիտել ավելին