Կարևոր իրադարձություններ

Դատարանին պետք է խնդրենք՝ սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել

15 Հունվար, 2019 11:47
Դատարանին պետք է խնդրենք՝ սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել

Այսօր՝ ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է դատական նիստը, որտեղ դատարանը քննելու է նախաքննական մարմնի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու, ինչպես նաև նրա պաշտպանների՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:

Նախքան նիստի մեկնարկը, լրագրողների հարցին, թե դատարանն արդյո՞ք կանցնի բուն միջնորդությունների քննությանը, Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ դա պայմանավորված է երկու հանգամանքով:

«Առաջինը կնայենք, թե դատարանի պատասխանում կա ինքնաբացարկի խնդիր և կրկին միջնորդություն կներկայացնենք, և մյուսը՝ եթե ինքնաբացարկի հիմքեր չլինեն, ապա կքննվեն միջնորդությունները: Ամեն դեպքում մենք կպնդենք, որ միջնորդություններն իրար չմիացնեն, որովհետև դրանք տարբեր միջնորդություններ են ամբողջությամբ, նույնիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերում: Պետք է խնդրենք, որ   սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվի, այնուհետև կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը»,-ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք որ միջնորդությունների քննությունը մակագրվել էր երեք դատավորի, որոնց ինքնաբացարկ են հայտնել տարբեր հիմնավորումներով: Երեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Արթուր Մկրտչյանին, որը մերժվեց:

Դատական նիստը սկսվել է

 

Լրահոս

Դիտել ավելին