Կարևոր իրադարձություններ

Սա քաղաքական դաշտում մեր դաշինքի համար հստակ դիրքավորվելու հարց է.Արարատ Միրզոյան

15 Հունվար, 2019 11:17
Սա քաղաքական դաշտում մեր դաշինքի համար հստակ դիրքավորվելու հարց է.Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում հստակ սկզբունք ունի՝ ընդունել և արձանագրել ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված համամասնությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք քննարկում ենք մի հարց, որը շատ բարդ ներկայացվեց: Հարցը չափազանց պարզ է, եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ` հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել երկու քաղաքական ուժերի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև ես իմ քաղաքական ընտրությունը վաղուց արել եմ: Բայց ես այս ընտրությանը մոտենում եմ այլ տեսանկյունից: Սա քաղաքական դաշտում մեր դաշինքի համար հստակ դիրքավորվելու հարց է, որը պետք է հիմնվի հստակ սկզբունքի վրա: Մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում չկա, սկզբունքը այն է՝ երբ հարգելով ժողովրդի ընտրությունը «Իմ քայլը» այլ ընտրություն չի կայացնում: Կա սկզբունք՝ ընդունել և արձանագրել ժողովրդի ընտրությամբ արդեն իսկ ձևավորված համամասնությունը»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով  այս օրերին եղել են քաղաքական կոնսուլտացիաներ ու որոշակի բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է ԱԺ կարևորագույն հանձնաժողովներից մեկի ղեկավարությունը զիջել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին