Կարևոր իրադարձություններ

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. «Ժողովուրդ»

15 Հունվար, 2019 09:40
Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. «Ժողովուրդ»

«Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դե­ֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարա­վոր չէ նոր խմբաքանակ ներկրել: 

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե իրենց տեղեկություններով՝ հեղուկ գազով բեռնավորված մեքենաները սկ­սել են շարժվել, և առաջիկա օրերին խնդիրը կլուծվի: 

Մինչ այդ գազալցակայանները գազը վաճառում են շատ քիչ՝ մինչև 5 հազար դրամի սահմաններում: Վարորդները դժգոհում են, որ մեքենաները լիցքավորելիս գազալցակայաններում իրենց խաբում են, ավելի քիչ են լիցքավորում: 

Ընդ որում, խաբեությունները, վարորդների պնդմամբ, ավելացել են այն բանից հետո, երբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, գազալցակայանները ստիպված են ՀԴՄ կտրոններ տրամադրել՝ այդպես դուրս գալով ստվերից: Ու հիմա շատերը որոշել են ՀԴՄ կտ­րոններ տալուն զուգահեռ ինչ-ինչ աճպարարություններով նախատեսվածից քիչ լիցքավորել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին