Կարևոր իրադարձություններ

Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ. «Փաստ»

15 Հունվար, 2019 08:24
Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ:

Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում նաև խանութները: Մեր աղբյուրների պնդմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը Բալասանյանների ընկերությանը 4 տարվա արտոնյալ պայմաններ է առաջարկել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին