Կարևոր իրադարձություններ

Թալանել են հայտնի ՓԲԸ-ի ֆինբաժնի տնօրենի տունը

14 Հունվար, 2019 23:15
Թալանել են հայտնի ՓԲԸ-ի ֆինբաժնի տնօրենի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Այսօր՝ հունվարի 14-ին, գիշերը ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 13:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան առաջին հարկի դռան ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել և տունը տակնուվրա արել ու այնտեղից թալանել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և կենցաղային իրեր:

Գողոնը կազմում է մոտ 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ բնակարանը պատկանում է «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի ֆինբաժնի տնօրենին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին