Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

14 Հունվար, 2019 22:02
Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն:

Աճուրդը տեղի կունենա փետրվարի 7-ին: 1996թ.-ի արտադրության ավտոմեքենան Ազնավուրը շատ քիչ է օգտագործել: Այն մինչ այժմ գտնվում էր Ազնավուրի քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում:

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին